Ուկրաինայում հայազգի տղամարդ է սպանվել

Դնեպրում բացված կրակահերթի հետևանքով սպանված տղամարդը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է եղել

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Դնեպր քաղաքում հինգշաբթի կրակոցներ են արձակել Mercedes մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի վարորդը տեղում մահացել է:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, Դնեպրում բացված կրակահերթի հետևանքով սպանված տղամարդը 27-ամյա Արմեն Բաղդասարյանն է եղել: Նախնական տվյալներով՝ հայտնի է, որ նա շարժվել է մոտակա կամրջի ուղղությամբ: Ինչ-որ պահի կրակոցներ են հնչել, ինչից հետո նրա մեքենան կանգնել է: Դեպքի վայր բժիշկներ են կանչվել, սակայն նրանց օգնությունն այլևս անհրաժեշտ չի եղել:

Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հանցագործին, որը 53-ամյա Վադիմ Սավչուկն է: Ոստիկանությունն ու քննիչները պարզում են կատարվածի մանրամասները: