Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև՝ Սիրիայում հրադադարի վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ստացել է ԱՄՆ-ից այն, ինչ ուզում էր

ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ երկու երկրները պայմանավորվել են Սիրիայում հրադադարի մասին. «Թուրքիան դադարեցնելու է կրակը, որպեսզի YPG-ի ուժերը կարողանան 120 ժամվա ընթացքում դուրս գալ անվտանգության գոտի: Խաղաղության ակունք օպերացիայի շրջանակներում բոլոր ռազմական գործողություններն անմիջապես դադարեցվելու են YPG-ի ուժերի հեռանալուց հետո»:

Մայք Պենսը նաև նշել է, որ ըստ պայմանավորվածության՝ ԱՄՆ-ը պետք է նպաստի քրդական ուժերի հեռացմանը:

Ընդ որում՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում միջամտել ռազմական գործողություններին և կիրառել լրացուցիչ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան ստացել է ԱՄՆ-ից այն, ինչ ուզում էր: Այսպիսով, Սիրիայում քրդերը կհանձնեն զենքերը, որից հետո արդեն խոսք կգնա Սիրիայում թուրքական գործողությունների ավարտի մասին: