Բանտարկված Աստված

Այդ ուժը. Հոգևոր այդ Զորությունը երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի, այդ ժամանակ է, որ քո տրտմությունը ուրախության կփոխվի
Հիսուս

 

Հոկտեմբերի 17

Տեր, գովում ենք Քեզ և օրհնում Քո Անունը հավիտյան:

Այո՛, բարեբանել: Որովհետև այդ պահից սկսած, եթե անգամ ամենադժվար կացության մեջ հայտնված լինես, քո տրտմությունն ուրախության կփոխվի, կաշկանդումները՝ ազատության: Կփոխվեն և արտաքին պարագաները՝ անկարգությունները կարգի կգան, քաոսը պարզության կփոխվի:

Ամեն ինչի բարեկարգության սկիզբը պետք է սկսվի քո ներսից, որքան էլ սահմանափակ լինեն քո հնարավորությունները որքան էլ քիչ կարգավորել ցանկանաս քո գործերը, այնուամենայնիվ, քո սեփական տնտեսությանը վերադառնալու ջանք պիտի թափես՝ ուղղելով ու կարգի բերելով այն բոլոր բաները, որոնք սրբագրելու կարիքն ունեն:

Երբ կարգ ու կանոն հաստատես քո ներսում, կտեսնես, որ կարգավորվել ես նաև արտաքնապես: Մաքրագործվել ամբողջովին և վերգտնել խաղաղությունը հոգու՝ նշանակում է ազատություն տալ Աստվածային Ուժին, որ բանտված է քո ներսում:

Այդ ուժը. Հոգևոր այդ Զորությունը երբ սկսի գործել, անմիջապես հրաշքներ կկատարի: Այդ ժամանակ է, որ քո տրտմությունը ուրախության կփոխվի: