Մոսկվայում գերազանցվել է ջերմաստիճանի՝ 130 տարվա վաղեմության ռեկորդը

Անընդմեջ օդերևութաբանական դիտարկումները Մոսկվայում սկսվել են 1879 թվականից

Մոսկվայում ջերմաստիճանի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել հոկտեմբերի 17-ի համար:

Այդ մասին հոկտեմբերի 17-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյում:

«Ժամը 14:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը ԺՏՆՑ-ում, որտեղ տեղակայված է քաղաքի բազային օդերևութաբանական կայանը, ընդհուպ մոտեցել է 18 աստիճանին:

Այսպիսով, գերազանցվել է Մոսկվայում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում առավելագույն 17,4 աստիճանը, որը արձանագրվել էր 1989 թվականի հոկտեմբերի 17-ին»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Անընդմեջ օդերևութաբանական դիտարկումները Մոսկվայում սկսվել են 1879 թվականից: