ԼԳԲՏ քարոզի համար պետք է պատասխան տա Նիկոլ Փաշինյանը. Մարինա Խաչատրյան

Խաչատրյանը նշեց, որ միասեռականներ նախիկնում էլ են եղել, սակայն քարոզը միայն հիմա է ակտիվացել

Նիկոլ Փաշինյանը պետք է անձամբ պատասխան տա ԼԳԲՏ քարոզի համար, քանի որ հենց նրա թողտվությամբ են այդ մարդիկ մուտք գործում նույնիսկ ուսումնական հաստատություններ: Լրագրողների հետ զրույցում կառավարության մոտ հայտարարեց Մարինա Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ Հայաստանում փորձեր են անում մտնել ընտանիքների մեջ, պլանավորումներ անել, երեխաներին տանել ինչ-որ ապաստարաններ. «Մեր ամեն 3-րդ երեխան սոված է քնում, ինչո՞ւ են գումար հատկացնում այդ ապաստարաններին: Ես հարց եմ տալիս, սակայն իմ հարցերին չեն պատասխանում: Բյուջեն մսխում են: Մենք տեսնում ենք, թե ինչպես է թշնամանք սերմանվում Արցախի և Հայաստանի միջև, ինչպես են փչացվում բոլոր երկրների հետ հարաբերությունները: Սա քաղաքական լուրջ պրոյեկտ է, որի մեջ ներգրավված է Նիկոլ Փաշինյանը: Դրա համար նա է պատասխանատու իր մի քանի սորոսական նախարարներով»:

Խաչատրյանը նշեց, որ միասեռականներ նախիկնում էլ են եղել, սակայն քարոզը միայն հիմա է ակտիվացել: