Պահանջվածից ավելին անել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից առատության, անհանգստությունից՝ հանգստի, տխրությունից՝ ուրախության, տկարությունից՝ զորության

Հիսուս

Հոկտեմբերի 16

Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից առատության, անհանգստությունից՝ հանգստի, տխրությունից՝ ուրախության, տկարությունից՝ զորության

Ես եմ ձեր օգնականը: Ներկայումս անցնելիք ճանապարհի վերջում ձեզ սպասվում են վերոհիշյալ օրհնությունները: Ուրեմն հանգիստ եղեք ու վստահ, որ Ես առաջնորդում եմ ձեզ: Անցնելու ու հաղթելու համար հաստատուն քայլերով մտեք յուրաքանչյուր օրվա մեջ՝ աներեր վստահությամբ: Եվ պարտականություններն ու ընդմիջումներն ընդունեք՝ իբրև Իմ կողմից հանձնարարված:

Դուք Իմ Մշակներն եք: Ծառայեք Ինձ պարզ ու միամիտ սրտով, հրճվանքով ու պատրաստակամությամբ. ճիշտ՝ ինչպես դուք կկամենայիք, որ ուրիշները ծառայեին ձեզ:

Մի՞թե անմեղադրելի է այն ծառայողը, որ խուսափում է երբեմն պահանջվածից ավելին անել, որ գանգատվում է, երբ առաջարկում են իր նախընտրած գործից զատ ուրիշ գործեր անել: Չէ՞ք կարծում, որ նման մշակը չի կարող ձեզ լավ ծառայություն մատուցել: Եթե այսօրինակ ծառայությունը անընդունելի է ձեր դեպքում, նշանակում է՝ առավել անընդունելի կլինի Իմ պարագայում: Ափսոս, որ հաճախ դուք էլ նույն ոգով եք ծառայություն մատուցում ԻՆձ: Մտածեք այս մասին: հանձնեք այն ձեր սրտի տեսությանը և ձեր կատարած առօրյա գործերին նայեք այս տեսանկյունով: