Ինչո՞ւ ես գոյություն չունեցող հիմնարկից աշխատավարձ ստանում

Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի տված հարցազրույցին։

«Խայտառակ անգրագետ հարցազրույց, ուղղակի ամոթալի պնդումներ: Ասում է՝ «Հայաստանը չունի Սահմանադրական դատարան»…

Հասկանո՞ւմ եք չիմացության կամ ձեռառնոցու ինչ աստիճան է սա:
Բա որ չունի, էդ ինչո՞ւ էիր ինքնամոռաց ձևով ընտրվում էդ մարմնի դատավոր…

Լավ, ժողովուրդ ջան, կարելի՞ ա էս աստիճան ծաղրը հանդուրժել։
Դուք հլը դասը չսովորած էս անպատրաստի պատասխանները լսեք: Հլը Ազգային ժողովի նկատմամբ սրա հեգնանքը տեսեք …

Բա գոյություն չունեցող հիմնարկից ինչի՞ ես աշխատավարձ ստանում, ինչի՞ ես սենյակ զբաղեցնում ու գույք մաշում…

Անձնական կարծի – Առաջիկայում շատ արագ պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարումը թույլատրելու հարցը»։