Անձնական ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու խնդրի լուծման համար հանձնաժողով է ստեղծվել

Որոշումն համաձայն կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ և կհաստատվի դրա անհատական կազմը
Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին  որոշում է ստորագրել՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

Որոշումն համաձայն կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ և կհաստատվի դրա անհատական կազմը՝

օպերատիվ–հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման 

ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման

 խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Հանձնաժողովի անդամները պարտավոր կլինեն 20-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել

օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ:

Հավելված

Իրավաբան.net