Ստվերը հիմնականում մանր ու միջին ձեռնարկություններում է, խոշորում ստվերը շատ ավելի բարդ է ունենալ եւ պահել տարիներ շարունակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ Վիճակագրության կոմիտեի տվյալներով ստվերային տնտեսությունը կազմում է 22 տոկոս:
«Խոշորների հետ մեր հարկային վարչարարությունը կարելի է ասել ամենօրյա ռեժիմով ունենք: Իսկ ամենաստվերային ոլորտն առեւտուրն է: Գյուղատնտեսությունն էլ է ստվերային, բայց մենք այդ ոլորտը չենք համարում հարկունակ, որովհետեւ հարկեր չի գեներացնում»,-ընդգծեց նա:
0Comments