Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին

Պառճառը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցն է

Ադրբեջանը բողոք է հայտնել Ռուսաստանին Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Մոսկվայում ադրբեջանական դեսպանատնից տեղեկացրել են, որ համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է ԱԳՆ: