Հայաստանում բացվում է Գլոբալ ինովացիոն համաժողովը

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից

«Տրանսֆորմացնելով ինտելեկտը» թեմայով Գլոբալ ինովացիոն երկրորդ համաժողովը՝ (Global Innovation Forum (GIF) on “Transforming Intelligence”) Հայաստանում կբացվի հոկտեմբերի 16-ին։ Դրան կմասնակցեն ամբողջ աշխարհից առաջատար գիտնականներ։

Համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական ինտելեկտի ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։

GIF19-ի ընթացքում գիտնականները եւ առաջնորդները կմասնակցեն ակադեմիական քննարկումների եւ բանավեճերի՝ ներկայացնելով իրենց փորձը եւ հետազոտության արդյունքները։ Խոսնակները ներկայացնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Microsoft-ը, Flagship Pioneering-ը, ինչպես նաեւ Ալաբամայի, Թել Ավիվի, Հարվարդի, Ստենֆորդի, Բերքլիի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Համաժողովը, որ կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST), կանցկացվի հոկտեմբերի 16-18-ը։