Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ. Բալասանյան

Նա իր պատգամավորներով, իր քաղաքական թիմով, նախարարներով կատարում է այդ շրջափակումը

Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ, քանի որ նա իշխանությունը բռնազավթել է: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում դատավորների մասին, թե չկա դատավոր, որ իր ասածները չի անի, նա հայտարարություն է անում շրջափակել բոլոր դատարանները: Նա իր պատգամավորներով, իր քաղաքական թիմով, նախարարներով կատարում է այդ շրջափակումը: Սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է, այլ սահմանադրական կարգի տապալում: Ուր է դատախազությունը, ուր է համայն հայությունը, այն ծառայությունները, որոնք պատասխանատու են, ուր են դատավորները, դատարանները»,-ասաց Բալասանյանը:

Գեներալը խոսեց նաև Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպից հետո կալանավորված երիտասարդների մասին՝ հայտարարելով, որ նրանք Փաշինյանի ասած վարչապետերից երկուսն են, ովքեր ցանկացել են իմանալ՝ արդյո՞ք Դանիբեկյանը Նիկոլ Փաշինյանի ասած «վնգստացող դատավորներից» է. «Ձերբակալել եք այդ մարդկանց, գործ հարուցել: Դրա կողքին տեսնում ենք, որ դատարան են շրջափակում ու որևէ բան չի արվում»: