Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագիր ուներ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում. Վիտալի Բալասանյան

Առայսօր Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել իր ծրագրից

Այսօրվա ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցի մասով, շարունակությունն է Տեր-Պետրոսյանի քաղաքականության՝ «Սերգո ջան, լավ չենք ապրելու, մինչև Ղարաբաղը չհանձնենք»: Լևոն Տեր-Պետրոսյանը ծրագիր ուներ ԼՂ-ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Առայսօր Տեր-Պետրոսյանը չի հրաժարվել իր ծրագրից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վիտալի Բալասանյանը:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Բալասանյանն ասաց, որ վերջինիս վաղուց է ճանաչում, հարաբերությունները շատ ջերմ են եղել. «Կարող եք նրան հարցնել, թե ինչ հարաբերություններ ենք ունեցել: Կարող եք հարցնել Աննա Հակոբյանին, թե ինչպիսի հարաբերություններ են եղել: Թող իրենք ասեն»: