Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ABC-ն խոստովանել է, որ տեսանյութը կեղծ է և ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ «ցավում է սխալմունքի համար»

Ամերիկյան հեռուստաալիքն ԱՄՆ-ի զորավարժությունները ներկայացրել է որպես Սիրիայում Թուրքիայի հարձակման կադրեր, գրում է Daily Mail-ը:

Հեռուստադիտողները մեղադրել են հեռուստաալիքին՝ Սիրիայում տեղի ունեցածի վերաբերյալ կեղծ տեսանյութի հեռարձակման համար:

Ամն

Հեռուստաալիքը հաղորդել էր, որ դրանք դեպքի վայրից վերջին կադրերն են, որոնցում «հստակ երևում է թուրքական բանակի հարձակումը»: Ավելի ուշ պարզ էր դարձել, որ հեռուստաալիքն իրականում ցուցադրել է 2017 թվականին ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքի մոտակայքում գտնվող հրաձգարանում արված կադրերը:

Ամն

ABC-ն խոստովանել է, որ տեսանյութը կեղծ է և ներողություն է խնդրել՝ հայտնելով, որ «ցավում է սխալմունքի համար»: Սակայն սոցցանցերի օգտատերերը նշել են, որ հեռուստաալիքը կորցրել է լսարանի զգալի մասի վստահությունը: