Քոչարյանի և մյուսների գործով նիստը կշարունակվի նոյեմբերի 5–ին

Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում դեռեւս հնարավոր չէ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ առանց գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի  նիստը շարունակվել չէր կարող եւ այն հանգամանքը, որ դատարանը մեկ այլ ամբաստանյալ Սեյրան Օհանյանին թույլատրել է հոկտեմբերի 21–ից նոյեմբերի 4–ը բացակայել Հայաստանից, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5–ին,  ժամը 13:00–ին։

Այսօրվա  նիստում Քոչարյանի փաստաբանները տեղեկացրել էին, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում դեռեւս հնարավոր չէ։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։