Վիրահատությունից մնացած վերքերը դեռ չեն լավացել. փաստաբանը՝ Քոչարյանի առողջականի մասին

Շուտով դրանք կլավանան, ու նա կկարողանան մասնակցել դատական նիստերին

«Պարոն Քոչարյանն իրեն լավ է զգում: Հետվիրահատական շրջանում է, որը լավ է անցնում: Պարզապես կան վիրահատությունից հետո վերքեր, որոնք դեռ չեն լավացել: Դա սովորական ընթացք է: Շուտով դրանք կլավանան, ու նա կկարողանան մասնակցել դատական նիստերին»: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանը մանրամասներ չհայտնեց Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ իր իրավասությունների մեջ չկա այդ մասին հարցնելն ու այդ մասին խոսելը:

Քոչարյանն այսօրվա նիստին չի մասնակցի, նա գտնվում է հիվանդանոցում, որտեղ վիրահատության է ենթարկվել: