«Հիսաքանչ». Շպռոտի նոր լուսանկարը

Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, փոխարենը՝ երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը նոր լուսնակար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Շպռոտը սեւ, մարմինն ընդգրկող զգեստ է կրում, որը զարդարված է ոսկեգույն շղթաներով եւ առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Երգչուհին այն համադրել է սեւ, փոքրիկ պայուսակի հետ, իսկ կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել. «Դու շատ գեղեցիկ ես», «հիասքանչ»,- գրել են նրանք։  

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրում Շպռոտը կրում էր օձի պրինտով, մարմինն ընդգծող զգեստ, կերպարն ամբողջացրել էր վառ կարմիր երանգի շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չէր կատարել, փոխարենը՝ երկրպագուները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան։