Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր

Նշենք, որ խաչատրյանը նախքան կալանավորվելը բուժում էր ստանում Գերմանիայում

ՊԵԿ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մի քանի օր հետազոտվելուց հետո երեկ երեկոյան տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նշենք, որ խաչատրյանը նախքան կալանավորվելը բուժում էր ստանում Գերմանիայում։

Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար եւ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։