Բրիտանուհիները 5 հազար ֆունտ են ծախսել «Փոթերական» ոճով հարսանիքի վրա

Աղջիկները ամուսնության վկայագիրը փետուրներով են ստորագրել, իսկ նվերների շարքում եղել է տեսակավորող գլխարկ

Երկու բրիտանուհիներ 5 հազար ֆունտ ստեռլինգ են ծախսել, որպեսզի իրենց հարսանիքը հիշեցնի Հարի Փոթերի մասին գրքերից հայտնի աշխարհը։

Ինչպես նշվում է, 29-ամյա Քեյլին և 27-ամյա Էմին սկսել են հանդիպել 2 տարի առաջ: Երրորդ հանդիպմանը պարզվել է, որ նրանք երկուսն էլ խելագարվում են Ջոան Ռոուլինգի գործերի համար։

Արդյունքում, բրիտանուհիները որոշել են, որ իրենց կյանքի ամենակարևոր օրը պետք է անցկացվի փոթերական ոճով: Այսպիսով, նրանց պսակադրության մատանիները առավելագույնս համապատասխանում էին «Կիսարյուն իշխանի» անխախտելի երդման գլխից նկարագրին:

Ընդ որում՝ աղջիկները ամուսնության վկայագիրը փետուրներով են ստորագրել, իսկ նվերների շարքում եղել է տեսակավորող գլխարկ։