Վենետիկի հանձնաժողովը մերժեց

Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմաները
վահե գրիգորյան

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը մերժել է ԱԺ միջնորդությունը` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը վարույթ ընդունել` ընթացակարգային խախտումների հիմքով:

ՍԴ որոշման հրապարակումից ժամեր անց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հրապարակեց Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացության այն հատվածի թարգմանությունը, որը վերաբերում էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցման օրենսդրական սխեմային` այդ կարգավորումը դիտարկելով մտագոիչ և անընդունելի: 

«58. Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։

Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետհեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, ԹԵ ԱՐԴՅՈՔ ՆՐԱՆՔ ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ԹԵ ՀԵՏՈՈ, ՊԵՏՔ Է ՕԺՏՎԱԾ ԼԻՆԵՆ ՄԻԵՒՆՈՒՅՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է ՍԴ դատավորների ԿԱՄԱՎՈՐ որոշման վրա։

Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ, այսինքն՝ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱՆՀԻՄՆ (ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱԿԱՆ) ՃՆՇՈՒՄԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ԵՐԲ ԱՅՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ ՉԷ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ՔՆՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ԵԼՔԻ ՎՐԱ, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։

Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ցույց է տալիս, որ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու երազանքը իշխանավորները չեն կարողանալու իրագործել, եթե ՍԴ դատավորները ինքնակամ հրաժարական չներակացնեն: ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջ քաշած այն թեզը, թե նախկին ՍԴ անդամներն այժմ ՍԴ դատավոր չեն համարվում, փաստորեն միջազգային պրակտիկայում աբսուրդային է:

Վենետիկի հանձնաժողովը ջրեց նաև Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխական թիմի մյուս պլանը` ՍԴ դատավորներին ժամանակից շուտ թոշակի ուղարկել` ցմահ բարձր թոշակի դիմաց:

Ճիշտ ժամանակն է, որ Փաշինյանը բացատրություն պահանջի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանից ու պաշտոնի մասին երազող Գագիկ Ջհանգիրյանից` ինչու են ապակողմնորոշել վարչապետին ու նրան ՍԴ-ի հետ կապված կեղծ խորհուրդներ տվել: Hayeli.am