Չեխիան դադարեցրել է սպառազինության մատակարարումը Թուրքիային

Անկարան, հիմնականում, մինչև 20 մմ տրամաչափի զենք է գնում Չեխիայից

Չեխիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել սպառազինության մատակարարումը Թուրքիային: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Յան Գամաչեկը:

Գործակալության տվյալներով՝ որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ: Ավելի վաղ Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը հայտարարել էր, որ կառավարությանը կառաջարկի միանալ Թուրքիայի դեմ զենքի էմբարգոյին:

Նրա խոսքով՝ Եվրամիության անդամները պետք է արդյունավետ կերպով «համաձայնեցնեն գործողությունները Թուրքիային սպառազինման մատակարարման նվազեցման հարցում»:

Չեխիայի արդյունաբերության նախարարության տվյալներով՝ 2018-ին զենքի և զինամթերքի մատակարարումները Թուրքիային կրկնակի աճել են նախորդ տարվա համեմատ: Պայմանագրերի արժեքը կազմել է 5.4 մլն եվրո: Անկարան, հիմնականում, մինչև 20 մմ տրամաչափի զենք է գնում Չեխիայից:

Հիշեցնենք, որ Սիրիայում թուրքական ռազմարշավի մեկնարկից հետո Թուրքիային զենք մատակարարելու էմբարգո են սահմանել մի շարք երկրներ, որոնց թվում են Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները: