Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ»-ը հայտարարություն է արել

Յուսուֆ Աբբուդը հայտարարել է. թե իբր իրենք տարբերություն չեն դնում հայի, քրիստոնյայի, արաբի, թուրքմենի ու քրդի միջև

«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը, տեղի բնակչությանը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը քուրդ զինյալներից: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վերոհիշյալ խմբավորման հրամանատարներից Յուսուֆ Աբբուդը հայտարարել է. թե իբր իրենք տարբերություն չեն դնում հայի, քրիստոնյայի, արաբի, թուրքմենի ու քրդի միջև: Եվ որպես իրենց նպատակ հռչակել են քաղաքացիական անձանց պաշտպանությունը:

Նշենք, որ Սիրիայում Թուրքիան իր ռազմական գործողությունն իրականացնում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դեմ: Այս կառույցը Անկարան նույնացնում է իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ: