ՍԴ որոշումը սպասելի էր. Գոհար Մելոյան

«Բնականաբար նմանատիպ փաստաթուղթը չէր կարող վարույթ ընդունվել և հանդիսանալ քննության առարկա»

Սպասելի որոշում էր, որովհետև ԱԺ-ի ներկայացրած տվյալ որոշումը՝ որպես իրավական ակտ  հակասահմանադրական բնույթի էր ՝ վերնագրից սկսած մինչև բովանդակություն։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով ՍԴ-ի կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու որոշումը։
Գոհար Մելոյանի խոսքով՝ Ազգային ժողովը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բովանդակային և ընթացակարգային խախտումներով։

«Բնականաբար նմանատիպ փաստաթուղթը չէր կարող վարույթ ընդունվել և հանդիսանալ քննության առարկա»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետը նշեց, որ  ընթացակարգի համաձայն՝ դիմումը ներկայացնելու և ՍԴ մուտքագրելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է որոշվեր քննության ընդունելու կամ մերժելու հարցը։ Այսօր՝ 7-րդ օրը, հայտարարվեց, որ  աշխատակարգային որոշում է ընդունվել մերժել  տվյալ դիմումի քննությունը։ Որոշումը կհրապարակվի  եռօրյա ժամկետում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: