Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ, Ես ամեն ինչ գիտեմ, Ես ձեր կողքին եմ. Հզոր, միշտ կարող՝ փրկելու. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հենվեք Իմ Սիրո թևին. ձեզ ապահով կզգաք

Հիսուս

Հոկտեմբերի 14

Ով Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի Դու գիտես մեր բոլոր տկարությունները:

Այո, գիտեմ ամեն ինչ: Լսել եմ՝ գթություն ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները: Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները: Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները: Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը: Գիտեմ ձեր բոլոր թուլությունները:

Բայց այս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ: Իմ համակրանքը ձեր կողմն է: Իմ զորությունը ձեր կողմն է:

Ուրախացեք ձեր տկարության վրա, Ի՛մ որդիներ: Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ: Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ: Զորավոր՝ օգնելու, բժշկելու, պաշտպանելու:

Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ: Ես ամեն ինչ գիտեմ: Ես ձեր կողքին եմ: Հզոր, միշտ կարող՝ փրկելու: Հենվեք Իմ Սիրո թևին. ձեզ ապահով կզգաք: