Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ՝ կհեռանամ. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանը նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը

Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:

«Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, ապա կհեռանամ: Իմ ցանկությամբ ևս ես միշտ կարող եմ հեռանալ»:

Հրայր Թովմասյանը նշեց, որ իր  ունեցվածքը, որ նա ունի, հայտարարագրել է: ՍԴ նախագահը նշեց, որ հանրային ծառայող դառնալուց հետո իր եկամուտները միայն քչացել են: