Մեքսիկայի նախագահը կպարգևատրի Թրամփի փեսային

Ջարեդ Քուշներին կհանձնվի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգևը՝ Ացտեկյան արծվի շքանշանը
j

3

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին կհանձնի օտարերկրյա քաղաքացիների համար երկրի բարձրագույն պարգեւը՝ Ացտեկյան արծվի շքանշանը: Պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում, որտեղ տեղի կունենա G20 գագաթաժողովը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

2

Հեռուստաընկերության տվյալներով՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի փեսան է, այդ պարգեւին է արժանացել 2017 թվականի հունվարին Դոնալդ Թրամփի պաշտոնակալության պահից մեքսիկա-ամերիկյան հարաբերությունների համակարգման բնագավառում իր ներդրած ավանդի համար: Ամենից առաջ նշված է ավագ խորհրդականի դերը նոր առեւտրական պայմանագրի կնքման գործում՝ Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու համաձայնագրի (NAFTA) փոխարեն, պարզաբանում է հեռուստաընկերությունը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է լատինամերիկյան երկրի էկոնոմիկայի նախարար Իլդեֆոնսո Գուախարդոն, նոր առեւտրական պայմանագիրը կստորագրվի նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսում G20-ի գագաթնաժողովի ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: