Ազատության 50 երանգները

Հաջորդ հետապնդումն իրեն սպասեցնել չի տալիս. սիրահար զույգին հաջողվում է խույս տալ հետապնդումից

Մեղրամսից հետո Քրիստիանն ու Անեսթեյշան տուն են վերադառնում, նրանք հրավիրված են ընկերների կազմակերպած երեկույթին: Սուրճի սեղանի շուրջ Քրիստիանը հաճույքով մանրամասներ է ներկայացնում սիրելիի հետ անցկացրած ժամանակից:

50

Ավարտին Անային նստեցնելով ղեկին սիրահար զույգը սլանում է դեպի տուն: Անսպասելի զանգ ստանալով՝ Քրիստիանը խնդրում է կնոջը՝ ավելացնել արագությունը՝ վտանգից խուսափելու համար: Սիրահար զույգին հաջողվում է խույս տալ հետապնդումից, իսկ Քրիստիանը հասցնում է ղեկին նկատել երկար մազերով տղամարդուն:

50

Ոստիկանությունում կարողանում են պարզել, որ հետապնդողը Անայի նախկին ղեկավարն է՝ Ջեքը, ով անհույս սեր է տածում աղջկա նկատմամբ: Վախեցած Անան խնդրում է ամուսնուն միջոցներ ձեռնարկել անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ: Հաջորդ հետապնդումն իրեն սպասեցնել չի տալիս. տուն վերադառնալով Անան այն տակնուվրա արված է գտնում, ինչը ևս Ջեքի ձեռքի գործն է լինում:

50

Զույգը որոշում է առանձնատուն տեղափոխվել, որի վերանորոգման համար Քրիստիանը վարձում է երիտասարդ գայթակղիչ ճարտարապետի, ով անթաքույց սիրաբանում է նրա հետ: Անան հարկադրված է կոշտ հակահարված տալ:

Քրիստիանը դժկամությամբ է արձագանքում տիկնոջ լուրին, քանի որ վաղ է համարում հայր դառնալ, Անային երկար ժամանակ է հարկավոր ամուսնու տրամադրվածությունը փոխելու և ընտանեկան երջանկությունը պահպանելու համար...

 

Տարի - 2018թ.
Երկիր - ԱՄՆ
Դերասաններ - Քիմ Բեսինգեր, Արիել Քեբել, Դակոտա Ջոնսոն, Ջեյմի Դորնան, Թայլեր Խեկլին, Ռիտա Օրա
Տևողություն - 110 րոպե
Օրիգինալ անվանում - Fifty Shades Freed
Ժանր - Մելոդրամա
Ռեժիսոր - Ջեյմս Ֆոուլի
Պրեմիերա - 21 հունվարի 2018թ.
Բյուջե - 40 000 000 ԱՄՆ դոլար

20