Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր երկու նոր աղբաման է այրվել

«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում այսօր երկու նոր աղբաման է այրվել։ Վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Այս մասին live24.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»։