Ծնվել է Գոհար Գասպարյանի երկրորդ որդին

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն»,-գրել է հաղորդավարուհին Instagram-ի իր էջում

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը երկրորդ անգամ է մայր դարձել։ Ընտանիքի համալրման մասին հաղորդավարուհին հայտնել է Instagram-ի իր էջում։

«Աստծո կամոք ու օրհնությամբ լույս աշխարհ եկավ մեր երկրորդ որդին՝ ԹԱԴԷն։ Թող այս անհավատալի հրաշքը կատարվի բոլորի ընտանիքներում»,-գրել է հաղորդավարուհին և շնորհակալություն հայտնել բժշկական անձնակազմին բարեխիղճ վերաբերմունքի համար։