Մոտենում ենք վտանգավոր կարմիր գծին․ Աղվան Պողոսյան

Տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ աշխատանքային նիստը

Այս պահին տեղի է ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ աշխատանքային նիստը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն գնով գնում է անվերապահ կերպով դատական իշխանությունը բռնազավթելու ճանապարհով, և հասկանալի է, որ այդ ճանապարհին ունի արտաքին մութ ուժերի աջակցությունը:

Ստացվում է, որ ՍԴ-ն բռնազավթելու դիմաց Նիկոլ Փաշինյանը ստանձնել է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու առաքելությունը:

Մոտենում ենք վտանգավոր կարմիր գծին:

Հ.Գ. Իսկ միգուցե նաև կա պայմանավորվածություն արտաքին ուժերի հետ. ամբողջական իշխանություն՝ Ղարաբաղի յոթ շրջանների դիմաց:

Աղվան Պողոսյան ֆեյսբուքյան գրառումը