ԱՄՆ-ը 50 մլն դոլար կհատկացնի Սիրիայում իրավիճակը կայունացնելու նպատակով

Հայտարարության մեջ Սպիտակ տունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային եւ միջազգային դաշնակիցները եւս ներդրում կունենան այդ հարցում

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 50 մլն դոլար է հատկացրել Սիրիայում իրավիճակի կայունացման և հետապնդվող էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն ապահովելու եւ մարդու իրավունքներն իրացնելու նպատակով:

Նշվում է, որ հատկացված միջոցները թույլ կտան արտակարգ ֆինանսական օգնություն ցուցաբերել Սիրիայում մարդու իրավունքների պաշտպաններին, քաղաքացիական հասարակությանը, որոնք ուղղակիորեն աջակցում են հակամարտության տուժածերին՝ էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին:

Նշյալ գումարը նաեւ ուղղված կլինի հաշվետվողականության բարձրացմանը, պատերազմի պայթյունավտանգ մնացորդների վերացմանը, համայնքների անվտագնության ապահովմանը կայունացման հարցում օգնելու նպատակով, մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման դեպքերի փաստաթղթավորմանն ու գենդերային բռնության եւ խոշտանգումներից տուժածներին աջակցություն ցուցաբերելուն:

Հայտարարության մեջ Սպիտակ տունը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի տարածաշրջանային եւ միջազգային դաշնակիցները եւս ներդրում կունենան այդ հարցում: