Ֆաստ ֆուդի նոր վտանգները

Պարզվել  է, որ նրանց արյան մեջ,  որոնք հաճախ են «ֆաստ ֆուդ» ուտում կամ սնվում ռեստորաներում, պերֆտորօկտանսուլֆանային թթվի տոկոսն ավելի բարձր է, քան տնական սնունդը գերադասող մարդկանց մոտ

Silent Spring Institute ամերիկյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են քաղցկեղի զարգացման ևս մի պատճառ, հաղորդում է MedicalXpress-ը:Նրանք համոզված են, որ «ֆաստ ֆուդն» ու  պատրաստի փաթեթավորված սնունդը վնասակար են օրգանիզմի համար: Այդպիսի սնունդը պարունակում էպերֆտորօկտանսուլֆանային թթու, որը  հենց փաթեթավորման մեջ է և այնտեղից էլ հայտնվում է սննդի մեջ:

Հետազոտվել է 10 106 հիվանդ: Նրանք պատմել են իրենց վերջին 24 ժամվա, 7 օրվա, մեկ ամսվա և մեկ տարվա սննդակարգերի մասին և արյուն են հանձնել: Պարզվել  է, որ նրանց արյան մեջ,  որոնք հաճախ են «ֆաստ ֆուդ» ուտում կամ սնվում ռեստորաներում, պերֆտորօկտանսուլֆանային թթվի տոկոսն ավելի բարձր է, քան տնական սնունդը գերադասող մարդկանց մոտ:

Ավելի վաղ գիտնականներն ապացուցել էին, որ պերֆտորօկտանսուլֆանային թթուն կտրուկ թուլացնում է իմունիտետը, բարձրացնում է քաղցկեղի, վահանաձև գեղձի հիվանդության, անպտղության հավանականությունը: