Կինը սոցցանցերում ծնողներին հորդորել է պատվաստել երեխաներին և քննադատության է ենթարկվել

Նրանք ինձ գրեցին, որ ես ինքս եմ մեղավոր, որ երեխան կարմրուկ է ստացել

Բրիտանուհի Ջիլլի Մոսը պատմել է, թե ինչպես է իր դուստրը կարմրուկով հիվանդացել իր առաջին տարեդարձից մի քանի օր առաջ։

Աղջիկը բարձր ջերմություն է ունեցել, կորցրել է ախորժակը, իսկ մարմինը ծածկվել է կարմիր բծերով: Սկզբում մանկաբույժը հավաստիացրել է ծնողներին՝ ասելով, որ անհանգստանալու բան չկա: Մինչդեռ մի քանի օր անց երեխայի վիճակը վատացել է: Աղջկա աչքերը այտուցվել են, բժիշկները սկսել են վախենալ, որ նա կկորցնի տեսողությունը: Փոքրիկը հոսպիտալացվել է՝ գրում է Daily Mail-ը:

Որտեղ կարող էր երեխան վարակվել կարմրուկով, ծնողները դեռ չգիտեն: Աղջիկը չի պատվաստվել այս հիվանդության դեմ, քանի որ Մեծ Բրիտանիայում առաջին պատվաստումն իրականացվում է 13 ամսական հասակում: Մի քանի օր բժիշկները պայքարել են Ալբայի կյանքի համար: Երեխան սկսեց ապաքինվել ութ օր հետո:

Երբ երեխան հիվանդանոցից դուրս է գրվել, մայրը որոշել է իր պատմությունը կիսել սոցիալական ցանցերում, որպեսզի մարդիկ հասկանան, թե որքան կարևոր է երեխաների պատվաստումը: Բայց դրան ի պատասխան կինը ենթարկվել է քննադատության։

«Նրանք ինձ գրեցին, որ ես ինքս եմ մեղավոր, որ երեխան կարմրուկ է ստացել, քանի որ ես նրան մեկ տարի չեմ պահել տանը: Բացի այդ, ես պատվաստումների դեմ հանդես եկողներից ստացել եմ հաղորդագրություններ, որ կարմրուկի պատվաստանյութը պարունակում է մի տեսակ «մահացած նորածինների բջիջներ» և նմանատիպ անհեթեթություններ: Ինձ զարմացրեց, որ այդ մարդկանց մեծ մասը իմ հասակակիցներն են, ովքեր ժամանակին պատվաստվել էին այդ հիվանդությունների դեմ: Բայց նրանք իրենք չեն ցանկանում պատվաստել իրենց երեխաներին»,- ասել է Ջիլլին։