Ինչո՞ւ ենք ուտելուց հետո ուզում քնել

Ստացվում է, որ մարդու մարմնում ինսուլինանման մոլեկուլներն առանձնանում են առնվազն 2 ֆունկցիոնալ մոդուլներով: Մետաբոլիկ մոդուլը վերահսկում է սնունդն ու էներգետիկ բալանսը, իսկ ներյրոտրոպային մոդուլը՝ հիշողության ձեւավորումը
MedicalXpres

Ինչո՞ւ են մարդիկ առատ ճաշից հետո ուզում քնել կամ հանգստանալ: Նյու Յորքի համալսարանի մասնագետները տվյալ մեխանիզմն էվոլյուցիոն գիծ են համարում, որը հատուկ է կենդանի էակների մեծամասնությանը:

MedicalXpress-ը նշում է, որ գիտնականները նաեւ «սննդային կոմայի» եւ երկարաժամկետ հիշողության ձեւավորման միջեւ կապ են գտել: Այսինքն՝ մեծ քանակությամբ կալորիա ընդունելուց հետո հանգիստը կարող է նորմա համարվել:

Մարդկանց մոտ սննդի ընդունումը հանգեցնում է ինսուլինի արտանետմանը, որը չի ազդում ուղեղի վրա: Սակայն կա ինսուլինանման աճի II գործոն, որը կարեւոր է ուղեղի աշխատանքի, մասնավորապես, երկարաժամկետ հիշողությունների ձեւավորման համար: Իհարկե, դրա արտանետումը կախված է կալորիաների օգտագործումից:

Ստացվում է, որ մարդու մարմնում ինսուլինանման մոլեկուլներն առանձնանում են առնվազն 2 ֆունկցիոնալ մոդուլներով: Մետաբոլիկ մոդուլը վերահսկում է սնունդն ու էներգետիկ բալանսը, իսկ ներյրոտրոպային մոդուլը՝ հիշողության ձեւավորումը: