Փաշինյանը զրույց է ունեցել Սամվել Կարապետյանի հետ

Առաջիկայում Կարապետյանը գալու է Հայաստան, հանդիպում կլինի, հարցը կքննարկեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում գործարարների հետ քննարկում է բիզնեսին հետաքրքրող հարցերն ու ներդրումային ապագա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում մի քանի գործարար խոսեցին էլեկտրաէներգիայի մասին՝ հայտարարելով, որ հանկարծակի անջատումները լուրջ վնաս են հասցնում աշխատանքին և արդյունավետությանը:

Հենց հանդիպման ընթացքում Փաշինյանը զրույց ունեցավ «ՀԷՑ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

«Ես այս ընթացքում գրեցի «ՀԷՑ»-ի սեփականատեր պարոն Կարապետյանին: Նա ասաց, որ խնդրին տեղյակ են, ահազանգերը գիտեն, 2020 թվականին 60 միլիրոն դոլարի ներդրումային ծրագիր են իրականացնելու նաև այդ խնդիրը լուծելու համար»,-ասաց Փաշինյանը՝  նշելով, որ առաջիկայում Կարապետյանը գալու է Հայաստան, հանդիպում կլինի, հարցը կքննարկեն: