Ղազախստանը Սիրիայի հարցով երաշխավոր երկրներին կոչ է արել կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Սիրիայի ճգնաժամի կարգավորումը պարբերաբար քննարկվում է Նուր Սուլթանի հարթակում

Սիրիական ճգնաժամի կարգավորման Աստանայի գործընթացը ավելի մեծ արդիականություն է ձեռք բերում, Սիրիայի հարցով երաշխավոր երկրները (ՌԴ, Թուրքիա, Իրան) պետք է նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ, շաբաթ լրագրողներին ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այս ֆոնին Աստանայի գործընթացն առավել արդիական է դառնում, որովհետեւ երաշխավոր երկրները պետք է կրկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, քննարկեն այնտեղ (Սիրիայում) տեղի ունեցող իրադարձությունները»,- լրագրողներին ասել է Տլեուբերդին՝ հավելելով, որ Ղազախստանը պատրաստ է այդ երկխոսությունը կազմակերպել:

Սիրիայում (որտեղ 2011 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը) հաշտեցման երաշխավոր երկրներն են Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Սիրիայի ճգնաժամի կարգավորումը պարբերաբար քննարկվում է Նուր Սուլթանի հարթակում: