Խորը լանջաբացվածքով զգեստ. Ռիփիի նոր լուսանկարը

Ռիփին մեղմ շպար է ընտրել, իսկ կադրերը մեկնաբանված չեն

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին, որը հաճախ է ներկայանում համարձակ ու գրավիչ ֆոտոշարքով, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երգչուհին պատկերված է սուրճ խմելիս։ Նա մոխրագույն զգեստ  կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Ռիփին մեղմ շպար է ընտրել, իսկ կադրերը մեկնաբանված չեն։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ձիու հետ։ Նա սպորտային տաբատ էր կրում եւ սպիտակ տոպ։ «Մի մեծն մարդու հարցրին։ - Ասում են՝ դուք բարդ բնավորություն ունեք։ Նա պատասխանեց. - Ոչ, ես պարզապես բնավորություն ունեմ։ Հնարավոր չէ փախչել քո տեսակից, գենետիկ հիշողությունը մի օր գլուխ կբարձրացնի»,- լուսանկարը մակագրել էր նա։

Լուսանկարները՝ @vahestep