«Թվային աշխարհի այսօրվա Top 10-ը»

Ստարտափի մարքեթինգի բաժնի ղեկավար Ռոման Դանեղյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է մեդիա աշխարհի նորությունները

1) Twitter-ը վերադարձել է Mac՝ նոր «Catalyst-powered» հավելվածի դեբյուտով։ Կազմակերպությունը հունիսին առաջիններից է եղել, ով հայտարարել է Mac Catalyst-ից օգտվելու իր պլանների մասին։

2) Մինչ Google-ը բացահայտում է Pixel 4-ը, մեկ տարի առաջ այս օրը թողարկվեց Pixel 3-ը և 3XL-ը՝ Pixel 2-ից 150 դոլլար ավել արժողությամբ։

3) Twitter-ն ընդունում է գովազդների թիրախավորման տվյալների սխալը, թվային մեդիան տրամադրում է ամենալավ ROI-ը, TikTok-ն օգտագործում է «Creators» վիդեոները, Facebook-ը փորձարկում է նոր «multi image»-ը։

4) Apple-ը հեռացրել է iTunes-ը macOS-ի համար, փոխարինելով այն Music, Podcasts և TV apps-ով macOS Catalina-ում։ Հավելվածը կշարունակի աշխատել ինչպես միշտ՝ Windows-ի վրա։

5) Google-ը ներկայացրել է «Voice Guidance»-ը իր Maps հավելվածում, որն օգնում է կույր կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց քայլելով հասնել իրենց նպատակակետին։

6) Microsoft-ը «պայքարի»-ի մեջ էր իր Windows 10 թարմացման հետ, ֆայլերի՝օգտատերերի տվյալները մաքրելու նպատակով, անխուսափելիորեն ջնջվելու պատճառով։

7) Երեկ՝ Աշխարհի միջազգային հոգեկան առողջության օրը, Pinterest-ը հայտարարել է, որ այն օգտագործել է մեքենայական տեխնիկա ճանաչելու և ավտոմատ կերպով թաքցնելու քոնթենթը, որը ցուցադրում կամ խրախուսում է ինքնավնասումը։ Pinterest-ը մաքրում է իր հարթակը ավելի քան 4600 որոնված տերմիններից և արտահայտություններից, որոնք կապ ունեն ինքնավնասման հետ։

8) Apple-ը պաշտոնապես սկսել է փորձարկել գործիք, որը թույլ է տալիս օգտատերերին աուդիո ձայնագրություններով Siri-ի ձայնային ծառայությունը բարելավել։ Թարմացումը հասանելի է iPadOS 13.2, iOS 13.2, Apple tvOS 13.2, WatchOS 6.1 և MacOS 10.15.1-ում, ինչպես նաև գործիքը կհեշտացնի Siri և Dictation պատմությունը ջնջելը, թույլ տալով օգտատերերին ջնջել Siri-ի ամբողջ տվյալները, որոնք Apple-ը պահպանում է իր սերվերներում։

9) YouTube-ը փորձարկում է նոր գործիք, որը թույլ կտա գովազդատուներին ամրագրել գովազդի տարածքը 120 օր առաջ։ Նոր գործիքը հատկապես օգտակար կլինի 2020թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրությունների և Տոկյոյի Օլիմպիական խաղերի համար։

10) Apple-ն այժմ թույլ է տալիս փոխել տեսախցիկի հնարավորություններն ավտոմատ ու վերահսկել միանգամից UI տեսախցիկից իր վերջին iOS 13.2 թարմացման շնորհիվ ։ Այս գործիքը հասանելի է միայն iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max-ում։

Ռոման Դանեղյան