Հաջողությունը գալիս է, երբ մարդ հաղթահարում է իր ալարկոտությունը. Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը նշել է, որ առավոտյան վաղ արթնանալն օգնում է որակով աշխատանք կատարել

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում նշել է, որ առավոտյան վաղ արթնանալն օգնում է որակով աշխատանք կատարել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Նազենին սպիտակ վերնաշապիկ է կրում եւ գունավոր շրջազգեստ։ Նա պարզ սանրվածք է ընտրել, վառ կարմիր բարձրակունկներ եւ նույն երանգի աքսեսուարներ։

«Առավոտյան վաղ օրը սկսելը օգնում է, որ շատ ու որակով գործ անի մարդ։ Հաջողությունը գալիս է, երբ մարդ հաղթահարում է իր ալարկոտությունը. իմ իմացած ամենակարճ ճանապարհն է սա։ Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

յււհըջգտձռ