Լավագույն ընթրիքը սպագետին է՝ տոմատի մածուկով և ձիթապտուղներով

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

1. Սպագետի
2. Տոմատի մածուկ – 70 գ
3. Ձիթապտուղ – 100 գ
4. Սխտոր – 2 ատամիկ
5. Պանիր – 100 գ
6. Ձիթապտղի յուղ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Սպագետին խաշել:

2. Ձիթապտուղը կտրատել, պանիրն անցկացնել քերիչով:

3. Սպագետիի ջուրը թափել, սպագետին թողնել կաթսայի մեջ:

4. Նույն կաթսային ավելացնել պանիրը, ձիթապտուղը, ճզմած սխտորը: Ձիթապտուղների ջուրը խառնել սովորական ջրի հետ՝ 1/1 հարաբերակցությամբ՝ 50 մլ ստանալու համար: Լցնել կաթսայի մեջ: Եփել 1 րոպե՝ անընդհատ խառնելով: