Թել Աբիադ քաղաքից հայ բնակչությունը դուրս է եկել, բացառությամբ մեկ անձի․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանի խոսքով հումանիտար օգնությունը դեռեւս ակներեւ չէ, տեղի հայերը, և հոգեւոր առաջնորդները այդ խնդրով չեն դիմել ՀՀ կառավարությանը

Այս պահին Թել Աբիադ քաղաքից հայ բնակչությունը դուրս է եկել, բացառությամբ մեկ անձի, որը սկզբունքայնորեն չի ուզում դուրս գալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Թել Աբիադը արդեն շրջափակված է թուրքամետ զորքերի կողմից, Ռասելայնում նույն վիճակն է, իսկ Ղամիշլի բնակչությունը դեռ այնտեղ է, եւ մտադրություն չունի դուրս գալ»,- տեղեկացրեց նա։

Հումանիտար օգնությունը անհրաժեշտությունը, նրա խոսքով, դեռեւս ակներեւ չէ, տեղի հայերը, հոգեւոր առաջնորդները եւ կազմակարեպությունները այդ խնդրով չեն դիմել ՀՀ կառավարությանը։

«Փորձում ենք հաշվի առնել բոլոր խնդիրները, դրա համար աշխատում ենք համագործակցաբար բոլոր գերտեսչությունների հետ, փոձում ենք բոլոր հնարավոր՝ տեսանելի եւ աներեւույթ խնդիրների առաջն առնել։ Եթե ուշադրույուն եք դարձրել՝ հինգշաբթի կառավրությունը որոշում կայացրեց, որ Սիրիայում կարող ենք հենց տեղում անձնագրեր բաժանել մեր հայրենակիցներին։

Մեր հայրենակիցների անվտանգության եւ ապահվության խնդիրն է մեզ ամենից առաջ հուզում, մենք էլ մեր ներքին կարգով փորձում ենք բոլոր՝ ամենավատ սցենարները հաշվի առնելով ծրագրավորել, թե ինչ ենք անելու»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք մտադիր է մեկնել Սիրիա, Սինանյանը պատասխանեց․ «Պատրաստ եմ ցանկացած պահի մեկնել Սիրիա, եթե անհրաժեշտություն լինի, եթե պայմաններ լինեն, այսինքն՝ մեկնել Սիրիա աննպատակ, առանց ծրագիր որոշ չափով կարող է նաեւ խոչընդոտող դեր ունենալ»։

Սիրիահայերի ներհոսքին պատրաստ լինելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ասաց ամեն բան արվում է, որպեսզի «շատ ավելի լավ պատրաստ լինենք, քան անցյալ անգամ, երբ Հալեպի ճգնաժամի հետեւանքով մեծ արտահոսք եղավ»։