Այսօր ուղիղ մեկ տարին է լրանում այն օրից, երբ Մարալիկում մեր վրա հարձակում գործեցին. Մալյան

Ըստ Նարեկ Մալյանի մեր երկրում կա մարդկանց երկու կատեգորիա, ովքեր ամեն ինչ կարողանում են անել և պատասխանատվության չեն ենթարկվում

Այսօր ուղիղ մեկ տարին է լրանում այն օրից, երբ Մարալիկում մեր վրա հարձակում գործեցին և 99-րդ անգամն է, երբ իրավապահ մարմիններին եմ այցելում և հաջորդ այցելությունը, որ իրավապահ մարմինը կազմակերպի անպայման տորթով, փուչիկներով կներկայանանք, փոքրիկ սորոսիկներ կբաժանենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նման կարծիք է հայտնել հասարակական քաղաքական Նարեկ Մալյանը, ով այդ պահին գտնվում էր Կենտրոնի ոստիկանության դիմաց։

«Մեր երկրում կա մարդկանց երկու կատեգորիա, ովքեր ամեն ինչ կարողանում են անել և պատասխանատվության չեն  ենթարկվում: Առաջին կատեգորիան շրջազգեստով տղամարդիկ են, տրանսգենդեր մարմնավաճառներն են, որոնք հենց այս բաժին մտան, ջարդին, փշրեցին և ոչ մեկ պատասխանատվության չենթարկվեց դրա համար: Երկրորդ կատեգորիան դուխով կեպկեքով մարդիկ են․ քանի որ ես առայժմ չեմ կարողանում հարմարվել նոր Հայաստանի պայմաններին, շրջազգեստով տղամարդկանց առումով, այսօր փորձ կանեմ դուխով կեպկով մտնել ոստիկանություն և տեսնել, թե այդ ինչպե՞ս է լինում, որ մարդիկ այս կեպկեքով գնում, դատավորների վրա են հարձակվում, Աժ պատգամավորների վրա են հարձակվում և ոչինչ չի լինում, իսկ Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը իմ դեմ բողոք է ներկայացրել, որ ես գրել եմ Սորոսի վաստակներ»,-ասաց Մալյանը:

Նարեկ Մայլյանն առաջարկեց նաև՝ ի աջակցություն իրեն «սորոսի» վաստակներ հեշթեգ դնել ֆեյսբուքյան պատերին: