«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է խորհրադարանի աշխատանքին՝ նշելով, որ իրենք շարունակում են պնդել, որ պետք է տեղի ունենան նոր՝ արտահերթ խոհրդարանական ընտրություններ:
«Դա մեր քաղաքագիտական եզրահանգումն է, որը մնում է ուժի մեջ։ Մենք ասում էինք, որ նոր խորհրդարանական ընտրություն պետք է լինի, այն իմաստով, որ, եթե գիտակցեն դրա անհրաժեշտությունը։ Սա մեր ցանկությունը չէ, այլ մեր պետության օբյեկտիվ շահն է պահանջում։ Այն պայմաններում, որում ձևավորվեց այս խորհրդարանը, այդ պայմաններն իսկապես բավարար չէին պետության ու ժողովրդի առջև ծառացած խորքային խնդիրները լուծելու համար»,- ասել է նա:
Վարուժան Ավետիսյանը հայտնել է , որ անարդյունավետ է գնահատում, ոչ կամային և ոչ մասնագիտական։
«Խորհրդարանի աշխատանքները խիստ անբավարար եմ գնահատում»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
0Comments