Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտնել է, որ սպառնալից իրավիճակում կարող են հայտնվել Բալկանյան պետությունները, Կենտրոնական Ասիան ու ԱՊՀ հարավային սահմանները։ Այստեղ տեղին է շեշտել, որ թեև Հայաստանը նույնպես ԱՊՀ հարավային հատվածում է, սակայն Պուտինի խոսքերն առաջին հերթին վերաբերում են Ղրղզստանին, Տաջիկստանին և Թուրքմենստանին։
Բանն այն է, որ «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ հիմա էլ պատսպարվում են այդ երկրներից հարավ գտնվող Աֆղանստանում։ Այդ է պատճառը, որ վտանգ կա, որ ԱՊՀ այդ պետությունները կարող են թիրախավորվել ահաբեկիչների կողմից։
0Comments