Լիլիթ Բաբասյանի եւ Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը

Հանգստյան օրերը ես միշտ փորձում եմ որդուս նվիրել, իսկ դո՞ւք
Լիլիթ Բաբասյան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը նոր լուսանկար է հրապարակել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Անահիտն ու Լիլիթը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն, ոճային կերպարում են։ Լիլիթը բաց գույնի հագուստ է կրում, վառ շպարով է եւ ոսկեգույն աքսեսուարներ է ընտրել՝ վզնոց եւ ժամացույց։ Անահիտ Սիմոնյանը նախապատվություն է տվել վանդակավոր հագուստին ու պարզ սանրվածքին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր որդու հետ։ Նա սպորտային կերպար էր ընտրել՝ ջինսե տաբատ, մոխրագույն վերնաշապիկ։ Կերպարն ամբողջցանում էին սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Հանգստյան օրերը ես միշտ փորձում եմ որդուս նվիրել, իսկ դո՞ւք։ Հաճելի հանգստյան օրեր ձեզ»,- լուսանկարը մակագրել էր նա։