Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական էլիտաները պատրաստ չեն փոխզիջումների. փորձագետ

Հակամարտությունում ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, եւ չի կարելի ասել, թե ինչ-որ մեկը միանշանակ ճիշտ է, ինչ-որ մեկն էլ՝ սխալ

Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական էլիտաներն առայժմ պատրաստ չեն փոխզիջումների, որոնք կարող են հանգեցնել որեւէ համաձայնագրի կնքման ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 11-ին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, «Ուկրաինա» ամսագրի (հրատարակվում է Մոսկվայում) խմբագիր Վլադիմիր Ժարիխինը։

Նա նշել է, որ, անշուշտ, դրական փաստ է համեմատական խաղաղության պահպանումը։ «Հակամարտությունում ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, եւ չի կարելի ասել, թե ինչ-որ մեկը միանշանակ ճիշտ է, ինչ-որ մեկն էլ՝ սխալ»,- ընդգծել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր կողմից գործադրում է բոլոր ջանքերը միջնորդական գործառույթների կատարման համար, բայց հակամարտող կողմերը հաճախ նրան դժգոհություններ են ներկայացնում։