Էրդողանը նույնիսկ իր երկրի սահմաններից դուրս արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը». Իրանագետ

Ժողովրդավար լինելու փոխարեն Նորմանդիայում, ամեն դեպքում, ուժեր պահեք, որ հաջորդ ափ իջնելու ժամանակ օգնեք

Գիտե՞ք ուշագրավը ո՞րն է։ Այն, որ թուրքական բանակը Սիրիայի հյուսիս ռազմական ներխուժմամբ ոչնչացնում է ժամանակին ամերիկյան քարոզչական կենտրոններում մշակված «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» վեհ անվանումը կրող ռազմաքաղաքական միավորը։

Պատկերացնո՞ւմ եք, ակնհայտ բռնապետական նկրտումներ ի ցույց դնող Էրդողանը նույնիսկ իր երկրի սահմաններից դուրս արմատախիլ է անում «ժողովրդավարական ուժերը», իսկ ժողովրդավար աշխարհը ոչ մի լուրջ բան անել չի ուզում և չի կարող։

Առակս ի՞նչ ցուցանե՝ ժողովրդավար լինելու փոխարեն Նորմանդիայում, ամեն դեպքում, ուժեր պահեք, որ հաջորդ ափ իջնելու ժամանակ օգնեք․․․

Իրանագետ Վարդան Ոսկանյան