Ես միշտ ելույթ եմ ունենում միայն մեկ տեսակետից. Լարիսա Ալավերդյան

Ես բարձրաձայնում են բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարմանը

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հաղորդագրություն էր  տարածել, ըստ որի հոկտեմբերի 7-ին հրապարակված հայտարարությանը բազմաթիվ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների թվում միացել է նաև Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Panorama.am-ի հետ զրույցում տիկին Ալավերդյանն ասաց, իր անունը սխալմամբ է հայտնվել այդ ցանկում։

«Ես միշտ ելույթ եմ ունենում միայն մեկ տեսակետից՝ մարդու իրավունքների ոտնահարման։ Ես բարձրաձայնում են բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերում են մարդու իրավունքների ոտնահարմանը, արդար դատաքննության իրականացման իրավունքի խախտմանը, ոչ թե նրա համար, որ դա Ռոբերտ Քոչարյանն է, այլ որ ոտնահարվում են մարդու իրավունքները։

Ինչ վերաբերում է քաղաքական այդ տեքստին, ես բացարձակապես այդտեղ չկամ»,-մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը։