Բանգլադեշում տղամարդը սափրել է իր կնոջ գլուխը նախաճաշում հայտնաբերած մազի պատճառով

Տղամարդուն մեղադրանք են առաջադրել ծանր վնասվածք հասցնելու մեջ, նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում

Բանգլադեշում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը սափրել է կնոջ գլուխը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, գյուղի բնակիչները ոստիկանություն են դիմել՝ կնոջ նկատմամբ բռնության մասին բողոքով: Ինչպես նշել է տեղի ոստիկանապետը, տղամարդը կնոջ պատրաստած բրնձով և կաթով նախաճաշի մեջ մազ է հայտնաբերել:

«Նա բարկացել է, այնուհետև վերցրել ածելին և բռնի կերպով սափրել կնոջ գլուխը»,- ասել է ոստիկանը:

Տղամարդուն մեղադրանք են առաջադրել ծանր վնասվածք հասցնելու մեջ, նրան սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում: