Վիտալի Բալասանյանը իրավունք չի ունեցել ապրիլյանի ժամանակ հրամաններ իջեցնել․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյանին Բալասանյանի գնալը առաջնագիծ, նման էր PR գործողությունների

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ իրավունք չուներ հրամաններ տալու, դա ավելի շատ նման է PR գործողությունների, որը բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք Վիտալի Բալասանյանը հրավիրվել է հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց՝ նա վաղուց զորացրվել է ՊՆ-ից, եւ պաշտոն ստացել Արցախի Հանրապետությունում միայն ապրիլյան դեպքերից հետո.

«Այսօրվա մեր հանձնաժողովի քննվելիք նյութին որեւէ առարկայական բան կամ օգտակար բան չի կարող մեզ փոխանցել, քանի որ ինքը պատասխանատվություն չի կրել այդ ժամանակվա զինված ուժերի գործողությունների վերաբերյալ։ Չնայած նա բազմիցս հայտարարել է, որ ինքը ապրիլի 2-ին գնացել է համապատասխան պաշտպանական շրջան եւ հրամաններ է իջեցրել, որի իրավունքը չունի եւ ես համոզված եմ, որ այդպես չէր կարող լինել, պաշտպանական շրջանի հրամանատարին, հրետանին հանելու, կրակ բացելու եւ այլն։ Դա ավելի շատ նման է PR գործողությունների, որ բանակի կառավարման հետ որեւէ աղերս չուներ»։

Անդրանիկ Քոչարյանն հավել է, որ եթե Վիտալի Բալասանյանը պնդի, որ ապրիլյանի վերաբերյալ մեծ տեղեկատվություն է կրում՝ զբաղեցնելով Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, բնականաբար, հանձնաժողովը կքննի, եւ եթե նպատակահարմար գտնի, նրան կհրավիրի հանձնաժողով.